ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միհրան Հակոբյանն ազատ արձակվեց

Միհրան Հակոբյանն ազատ արձակվեց

Երեկ ձերբակալված հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն ազատ արձակվեց, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:

«Պաշտպանյալս' Միհրան Տարոնի Հակոբյանը, հենց նոր, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց ձերբակալումից, վերջինիս ձերբակալումը ինչպես նպատակի, այնպես էլ հիմքերի առումով ճանաչվեց ոչ իրավաչափ!!! Շնորհակալություն ՀՀ Դատարանին, ի դեմս դատավոր Վ.Միսակյանի»,-գրել է պաշտպանը:

Նշենք նաև, որ վարչապետի հրաժարականը պահանջողների ձերբակալությունը քիչ առաջ համարվեց ոչ իրավաչափ, նրանք ազատ արձակվեցին։

 

  • Կիսվել: