շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Միգուցե մարդիկ այդքան էլ լավ չտարբերակեցին նիկոլապաշտությունն ու երրորդ ուղին. Հայրապետյանը պատասխանել է Սամսոնյանին

Միգուցե մարդիկ այդքան էլ լավ չտարբերակեցին նիկոլապաշտությունն ու երրորդ ուղին. Հայրապետյանը պատասխանել է Սամսոնյանին

՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը պատասխանել է ԼՀԿ ներկայացուցիչ Անի Սամսոնյանի հայտարարությանը՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նշենք, որ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում, դիմելով Քոչարյանին ու ՛՛Հայաստան՛՛ դաշինքին, գրել էր. ՛՛Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել՛՛:

Հայրապետյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Ի գիտություն Անի Սամսոնյանի ասեմ, որ Հայաստան դաշինքը խորհրդարանում է հայտնվել ժողովրդի տված քվեով, ավելին, ի գիտություն ասեմ, որ տիկին Սամսոնյանենց «նախկին գործընկեր» Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունների ընթացքի վրա ապօրինաբար չազդելու դեպքում Հայաստան դաշինքը նաև իշխանությունն էր վերցնելու:

Եվ այո, ՍԴ դեմ սկսված խայտառակ արշավին ընդդիմության գործիքակազմը չարամտորեն չօգտագործելը, այդ հարցում 3-րդ ճանապարհ փնտրելն ու ըստ էության պետական կարևոր ինստիտուտի կազմաքանդմանը անգործությամբ մասնակցելը խորհրդարանական ընդդիմության հանդեպ վստահության կորուստ էր:

Հա, ի դեպ, 2.5 տարում «Լուսավորը» մսխեց ընդդիմության ներուժն ու այս ընտրություններում ստացավ համարժեք արդյունք, այ դա իրոք պետք է, որ տիկին Սամսոնյանին մտահոգի, միգուցե՞ մարդիկ այդքան էլ լավ չտարբերակեցին նիկոլապաշտությունն ու երրորդ ուղին և այս անգամ որոշեցին առհասարակ տարբերակում չդնել:
Մտածելու բան է ...՛՛:

  • Կիսվել: