Միգուցե ավելացնենք թոշակառուների հետվճարի համակարգի սահմանաչափը. Արսեն Թորոսյան
Մենք զբաղվելու ենք կառավարության ծրագրի իրականացմամբ և տարբեր գործիքներով, որոնք մինչ օրս էլ իրականացվել են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թոշակներն ավելացնելու առաջադրանք իրեն տրված է։
«Դա հատկապես հետվճարի համակարգն է՝ անկանխիկ գործարքների միջոցով, որը մենք փորձում ենք խթանել և այն շարունակելու ենք խթանել, միգուցե նաև փոփոխություններ իրականացնելով սահմանաչափերի մեջ աճման ուղղությամբ։ Երբ որ որոշումները կկայացվեն, դրա մասին պատշաճ կտեղեկացվի հանրությանը»,–ասաց նա։


