երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Միայն ռեսուրսները բավարար չեն անվտանգությունն ապահովելու համար. վարչապետ

Միայն ռեսուրսները բավարար չեն անվտանգությունն ապահովելու համար. վարչապետ

ՀՀ-ն տնտեսական, ենթակառուցվածքային առումով զարգանում է։ Սա շատ կարևոր է նաև անվտանգության առումով, որովհետև անվտանգությունն ամենաթանկ գործերից մեկն է, դրա համար պետք են ռեսուրսներ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ըստ վարչապետի՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ միայն ռեսուրսները բավարար չեն անվտանգությունն ապահովելու համար. 

«Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ իմ վարչապետության շրջանում ոչ մի բնագավառում՝ ոչ միայն բանակի, այլև որևէ բնագավառում, չկա մի ծրագիր, որ չի իրականացվել գումարի բացակայության պատճառով»։

  • Կիսվել: