չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միասնական թեկնածու ունենալու տարբերակն էլ է քննարկվում. Վարդևանյան

Միասնական թեկնածու ունենալու տարբերակն էլ է քննարկվում. Վարդևանյան

ՀՀ նախագահի միասնական թեկնածու ունենալու տարբերակն էլ է քննարկվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր խմբակցությունների կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցերին։

Նա նշեց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», այս ժամանակահատվածում մի շարք դեպքերում՝ թե օրենսդրական նախաձեռնությունների, թե պաշտոնատար անձանց մասով, հանդես են եկել  միասնական դիրքորոշումներով և այս անգամ այդպիսի մոտեցմամբ հանդես չգալու որևէ հիմք չի տեսնում․

«Միասնական թեկնածու ունենալու տարբերակն էլ է քննարկվում. նաև ընդհանուր իրավիճակն է քննարկվում. մենք լայն սպեկտրով ենք քննարկում հարցը, այնպես չէ որ նեղ տիրույթով ենք նայում»

  • Կիսվել: