չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Միասին կպաշտպանենք մեր ժողովրդավարական արժեքները. Սեբաստիան Կուրցը պատասխանել է Փաշինյանին

Միասին կպաշտպանենք մեր ժողովրդավարական արժեքները. Սեբաստիան Կուրցը պատասխանել է Փաշինյանին

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը՝ կապված Վիեննայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ։

"Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Այս դժվար պահին դա մեծ նշանակություն ունի մեզ համար։ Ավստրիան նման սարսափելի ահաբեկչություններից չի ընկրկի։ Միասին մենք կպաշտպանենք մեր բաց հասարակություններն ու ժողովրդավարական արժեքները", - գրել է Ավստրիայի ղեկավարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղրեձում ասվում է․

«Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են։ Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։

Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: