ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միացյալ Թագավորությունն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումների ճանապարհին. Մորան

Միացյալ Թագավորությունն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումների ճանապարհին. Մորան

Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումների ճանապարհին: Այս մասին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան ֆեյսբուքյան էջում իր տեսաուղերձում նշել է ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը:

Մորանի տեսաուղերձում ասվում է. «Ես շատ ուրախ եմ լինել Հայաստանում և անհամբերությամբ սպասում եմ  տեսնելու ձեր գեղեցիկ երկիրն` իր հարուստ պատմությամբ ու մշակույթով: Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումների ճանապարհին: Ակնկալում եմ աշխատել մեր հայ գործընկերների հետ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով»:

  • Կիսվել: