երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Միացյալ Նահանգները հաստատակամորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին. Փաուեր

Միացյալ Նահանգները հաստատակամորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին. Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, հայտնում է USAID Armenia ֆեյսբուքյան էջը:

Զրույցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը սատարում է ՀՀ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը ներկայացնում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամբիցիոզ տեսլական՝ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ընդլայնման միջոցով, և սկզբնական փուլում ընդգծելով տրանսպորտային կապերը։

  • Կիսվել: