ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ մանիպուլյացիաներ տարածելով․ Ավինյան

Մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ մանիպուլյացիաներ տարածելով․ Ավինյան

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։

Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով ճշմարտություն չդառնա, իսկ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են»։

  • Կիսվել: