երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մի քիչ զգույշ այդ երեք տառն օգտագործեք. Լուսինե Բադալյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Մի քիչ զգույշ այդ երեք տառն օգտագործեք. Լուսինե Բադալյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Ես չեմ կասկածում նրա խորը, ըմբռնող բնավորության վրա, բայց ինձ համար շատ զարմանալի էր, որ պարոն Աբովյանը այդպես էլ չգիտակցեց, թե ինչ վիրավորական արտահայտություն է պարոն Գեւորգ Պետրոսյանը եւ ինչի համար էր պետք ներողություն խնդրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին եւ դրան հաջորդած միջադեպին:

Բադալյանը հավելեց, որ իր խորին համոզմամբ, ներողություն պետք է խնդրել ոչ միայն Գեւորգ Պետրոսյանի պահվածքի համար, ոչ միայն պարոն Բաբաջանյանից, այլ նաեւ բոլոր ներկաներից․

«Երեւի դժվար բաներ եմ ասելու որոշ մարդկանց համար, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ԱԺ պատգամավորը ունի ազատ արտահատվելու իրավունք եւ այդ իրավունքը կարող է իրացնել հենց այս ամբիոնից, եւ հիշեցնել, որ չի կարելի ընդհատել, երբ ինչ-որ մեկը խոսում է այստեղից: Ես արդեն ունեմ վիճակագրություն, որ երբ այստեղից պատգամավորը ելույթ է ունենում, հիմնականում հենց ԲՀԿ-ի պատգամավորներն են նրանց ընդհատում»,- ասաց նա։

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

  • Կիսվել: