հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մի պատասխանեք Բաքվի դիմումներին. ՀՀ վարչապետը՝ ՀԱՊԿ անդամ երկրներին

Մի պատասխանեք Բաքվի դիմումներին. ՀՀ վարչապետը՝ ՀԱՊԿ անդամ երկրներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Բիշքեկում հայտարարել է, որ կազմակերպությունն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխի արցախյան հակամարտության էսկալացիան:

«Հնարավոր էսկալացիայի կանխման համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման կարևորությունից, պիտի անպատասխան թողնեն Ադրբեջանի՝ զենքի ձեռքբերման մասին նոր դիմումները»,-հայտարարել է Փաշինյանը;

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային կովկասի անվտանգության տեսանկյունից, այլև ՀԱՊԿ անդամ երկրների:

Պատերազմական իրավիճակում Ադրբեջանը կարող է դառնալ հարմար հարթակ՝ ծայրահեղ իսլամիստների համար, որոնք, կորցնելով ազդեցութունը Սիրիայում, իրենց գործունեության համար նոր տարածքներ են փնտրում,-ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ աշխարհագրական տեսանկյունից Ադրբեջանը շատ հարմար տարածք է, որի միջոցով արմատականները կարող են բոլոր ուղղություններով՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, ծավալել իրենց գործողությունները:

  • Կիսվել: