երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մի՛ լսեք այն մարդկանց, որոնք ուզում են, որ սոցիալական բեռը ձեզ վրա մեծ լինի, որպեսզի իրենց՝ տարատեսակ դեսպանատներից ստացած փողերը չերևան. Ալեքսանյան

Մի՛ լսեք այն մարդկանց, որոնք ուզում են, որ սոցիալական բեռը ձեզ վրա մեծ լինի, որպեսզի իրենց՝ տարատեսակ դեսպանատներից ստացած փողերը չերևան. Ալեքսանյան

Արդեն մոտավորապես 14 հազար մարդ ստացել է հայտարարագրման հետևանքով առաջացած սոցիալական կրեդիտ՝ միջինացված 90 հազար դրամի չափով: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարագրման լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ը սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

«Սիրելի քաղաքացիներ, եթե տարեկան կրթության վրա ծախսում եք գումար, եթե ձեր երեխաների կրթության վրա ծախսում եք գումար, լրացրեք հայտարարագիրը և հետ ստացեք միջինացված 90 հազար դրամը կամ մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտ: 100 հազար դրամ սոցիալական կրեդիտը միանշանակ ձեր ընտանիքում, ձեր սոցիալական վիճակում, մեծ հաշվով, շատ լուրջ դերակատարում կունենա: 

Սիրելի քաղաքացիներ, մի լսեք այն մարդկանց, ովքեր ուզում են, որ ձեզ մոտ ամեն ինչ վատ լինի, որպեսզի սոցիալական բեռը ձեզ վրա մեծ լինի, որպեսզի իրենց՝ տարատեսակ դեսպանատներից ստացած փողերը չերևան»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ հայտարարագրմանը դեմ են արտահայտվում այն մարդիկ, որոնք տարատեսակ դեսպանատներից, նարկոբարոններից գումար են ստանում՝ հավակնելով հետագայում ՀՀ-ում զբաղեցնել քաղաքական կամ պետական պաշտոններ:

  • Կիսվել: