հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Մի կողմում Հայ առաքելական եկեղեցին է, մյուս կողմում՝ տիրադավները. մի կողմում թուրքի առաջ ծնկի եկածներն են, մյուս կողմում՝ Արցախ ազատագրածները. Սաղաթելյան

Մի կողմում Հայ առաքելական եկեղեցին է, մյուս կողմում՝ տիրադավները. մի կողմում թուրքի առաջ ծնկի եկածներն են, մյուս կողմում՝ Արցախ ազատագրածները. Սաղաթելյան

Մենք չենք գնում մանդատների կամ պաշտոնների հետևից, մեզ այս հրապարակ են բերել մեր ժողովրդի առջև մեր մեր պատասխանատվությունը, մեր անցյալը և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը: Այս մասին այսօր Էջմիածնում նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս ընտրություններում ընտրությունը շատ պարզ է. «Մի կողմում կանգնած են հայրենիքի դավաճանները, մյուս կողմում՝ ազգային գործիչները։ Մի կողմում կանգնած է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, մյուս կողմում՝ տիրադավները, մի կողմում կանգնած են տիրադավները, թուրքի առաջ ծնկի եկածները, մյուս կողմում Արցախ ազատագրածները, մի կողմում այլասերված բարքերն են, մյուս կողմում՝ արժեքներն ու ավանդույթները։ մի կողմում՝ պատերամը և պարտությունը, մյուս կողմում՝ հաղթանակ և խաղաղություն բերողները, մի կողմում՝ Ադրբեջանն է՝ Ալիևով ու իր Նիկոլով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդն է, Հայաստանը և «Հայաստան» դաշինքը, մի կողմում անրագետ, անդեմ, անինքնասեր սրիկաներն են, մյուս կողմում՝ արժանապատիվ, իրենց կողմում՝ արժանապատիվ, իրենց խոսքի տեր այս մարդիկ»:

Սաղաթելյանը հավելեց, որ այսօր՝ Մայիսի 8-ին, մենք պետք է նշեինք մեր Եռատոնը, որը մեզնից գողացել են։

«Մեզանից գողանում են մեր անցյալը, մեր հռչակագիրը։ Ձեզ ամեն օր ասում են, որ ձեր զավակների անվտանգության երաշխավորը՝ ձեր զավակների դահիճն է, բայց մենք այդ ժողովուրդը չենք, մենք Ցեղասպանություն տեսած, բայց պետականություն կերտած շեղեվուրդ ենք, մենք Արցախ ազատագրած ժողովուրդ ենք, մեր անկախության համար ամեն ինչ արած ժողովուրդ ենք։ Մենք կարող ենք ավելի լավ ապրել»,-ասաց նա:

  • Կիսվել: