չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մի խումբ երիտասարդներ Երևամում բողոքի երթ են անցկացնում՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից առևանգված արցախցիների

Մի խումբ երիտասարդներ Երևամում բողոքի երթ են անցկացնում՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից առևանգված արցախցիների

Այսօր մի խումբ երիտասարդներ արցախի դրոշներով ու պաստառներով բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի տարբեր հատվածներում՝ հաջակցություն երեկ Հակարիի ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից բերման ենթարկված երեք արցախցիների։

Ցուցարարները պարզել էին պաստառներ՝ «Մենք արդադրություն ենք պահանջում», «Արցախում ապրող հայերը նույնպես ՀՀ քաղաքացիներ են», «Հետ բերեք մեր հայրենակիցներին» և այլ գրություններով:

Նրանք կոչ արեցին ՀՀ կառավարությանը քայեր ձեռնարկել արցախցիներին վերադարձնելու համար՝ նշելով, որ Հայաստանը եռակողմ հայտարարությունը ստորագրած պետություններից մեկն է։

Այնուհետև շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն՝ հաշվի առնելով այն, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է։ Այստեղ ակցիայի մասնակիցներից մեկը դիմեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ շնորհակալություն հայտնելով Արցախին աջակցելու համար։

Նշենք, որ այժմ էլ ցուցարարները շարժում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն։

 

  • Կիսվել: