ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մի հավատացեք շահումներին․ Մեդիափորձագետն ահազանգում է

Մի հավատացեք շահումներին․ Մեդիափորձագետն ահազանգում է

Տեղեկատվական անվտանգության փարձագետ Սամել Մարտիրոսյանը զգուշացնում է հերթական կեղծ խաղարկության մասին։

Նա մասնավորապես ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել ու  գրել է

"Ժող ջան, արդեն խնդրում, աղաչում եմ։ Մի հավատացեք սենց շահումների։ Զառան, H&M, կոլան լինեն, թե այլ բրենդ։ Ձեզ նվեր չի հասնում։ Մի հավատացեք։ Ձեր տվյալները մի տրամադրեք։ Եթե բանկային քարտի տվյալը արդեն տվել եք կապնվեք բանկի հետ։ Ընդհանրապես, նվերները միայն մոտիկ ընկերներից։ Մնացածը տրոյական ձիեր են, տրոյական ջորիներ։ Իսկ հիմնականում տրոյական ավանակներ են"։
 
May be an image of text
 
 
 

  • Կիսվել: