երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական եւ Պատանի հանդիսատեսի թատրոնները վաղուց նորոգման կարիք ունեն. Հայկ Մարության

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական եւ Պատանի հանդիսատեսի թատրոնները վաղուց նորոգման կարիք ունեն. Հայկ Մարության

Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումից, որում ասվում է․

««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։

Այցելեցի նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված, շուտով կվերսկսի իր աշխատանքը»։

  • Կիսվել: