ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մհեր Գրիգորյանը կմասնակցի Ղազախստանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

Մհեր Գրիգորյանը կմասնակցի Ղազախստանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի հունիսի 23-25-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք  Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին: Ինչպես տեղեկանում ենք «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից, նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

  • Կիսվել: