երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերը

Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: