ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցել է Digital Almaty համաժողովին

Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցել է Digital Almaty համաժողովին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստան կատարած այցի շրջանակներում մասնակցել է Digital Almaty համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Համաժողովին մասնակցում էին նաև Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ելույթի սկզբում փոխվարչապետը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ հենց նման հարթակներում են նախանշվում ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի կոնսոլիդացման ճիշտ ուղղությունները:

Ամփոփելով իր խոսքը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է.

«Մենք պետք է վստահ լինենք, որ ԵԱՏՄ ռազմավարությունը կմշակվի և կհաստատվի թվային զարգացման և արհեստական բանականության հարցերի պրիզմայի ներքո»:

  • Կիսվել: