երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

 

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է երկկողմ համագործակցության ոլորտում գրանցած հիմնական առաջընթացը, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

 

Զրուցակիցները ընդգծել են Հայաստանում արդեն ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը ՀՀ տնտեսության համար:

  • Կիսվել: