շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մհեր Գրիգորյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները

Մհեր Գրիգորյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները: Անդրադարձ է կատարվել մասնավորապես Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: