ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մհեր Գրիգորյանն Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ ընթացող գործընթացները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության վերաբերյալ հարցերին։ 

  • Կիսվել: