կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեզ տրված մանդատը չի ծառայելու ո՛չ նախկինների վերադարձին, ոչ էլ ներկաների վերարտադրությանը․ Մ․ Թանդիլյանը՝ սիսիանցիներին

Մեզ տրված մանդատը չի ծառայելու ո՛չ նախկինների վերադարձին, ոչ էլ ներկաների վերարտադրությանը․ Մ․ Թանդիլյանը՝ սիսիանցիներին

Սիսիան համայնքի սիրելի՛ բնակիչներ, սեպտեմբերի 25-ի ընտրություններում ձեր կողմից մեզ տրված մանդատը, ինչպես պատվիրակել էիք, այնպես էլ իրացվել է․ այն չի ծառայելու ո՛չ նախկինների վերադարձին, ոչ էլ ներկաների վերարտադրությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․ 
 
«Մեր կայացրած որոշման արդյունքում Սիսիանում տեղի կունենան նոր ընտրություններ, քանի որ մնացած ուժերը ևս հետևել են մեր օրինակին՝ վայր դնելով իրենց մանդատները։
Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե նրանք ընդառաջ գնային մարդկանց կամքին և նպաստեին Սյունիքում համերաշխության մթնոլորտում կառավարմանը, բայց արդյունքում ունենք ստեղծված իրավիճակը։
 
Հետևաբար մենք պատրաստվում ենք մի քանի ամսից տեղի ունենալիք նոր ընտրություններին, համաձայն ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի։
Սիրելի՛ սիսիանցիներ, մեր այս քայլով ձեզ ենք վերադարձնում Սիսիան համայնքի ղեկավար ընտրելու ձեր իրավունքը, և հետևաբար դեռ կհանդիպենք, կզրուցենք, ավելի պարզ կներկայացնենք մեր դիրքորոշումը և ձեր համայնքը զարգացնելու մեր միասնական անելիքները»։
 

  • Կիսվել: