չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեզ համար ընդունելի տարբերակ է, որ ադրբեջանցիները, որոնք տուժել են հայկական ագրեսիայից, վերադառնան իրենց տները. Ալիև

Մեզ համար ընդունելի տարբերակ է, որ ադրբեջանցիները, որոնք տուժել են հայկական ագրեսիայից, վերադառնան իրենց տները. Ալիև

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

Ալիևն ասաց. «ՀՀ վարչապետն ասում է, որ երեք կողմերի համար պիտի ընդունելի լինի ԼՂ հարցի լուծումը: Մեզ համար ընդունելի տարբերակ է, որ ադրբեջանցիները, որոնք տուժել են հայկական ագրեսիայից, վերադառնան իրենց տները, նրանք զրկված են իրենց այդ իրավունքից:

Փաշինյանն էլ գիտի, որ այսպես կոչված ԼՂ բանակի ավելի քան 80 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են, ուստի չկա ԼՂ բանակ ու հանրապետություն, կա ՀՀ, հարցրեք այդ մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, և նրանք կհաստատեն»:

Փաշինյանը նշեց, որ Ալիևը դեմ է, որ ԼՂ-ն բանակցություններին մասնակցի:  

Ալիևը նշեց. «Մենք կխոսենք ԼՂ ժողովրդի հետ, եթե ՀՀ-նն դադարեցնի ֆինանսավորել այդ ապօրինի սուբյեկտը, հետ քաշի իր զորքը և այդ տարածքից դուրս հանի, բայց քանի այնտեղ են, մենք չենք խոսի, բացառվում է, նրանք ուզում են օկուպացված պահել, բայց մեր տարածքային ամբողջականությունը պարտադիր պիտի վարականգնվի»:

  • Կիսվել: