կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեզ համար միշտ առաջնահերթություն է Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումների մերձեցումը․ Զախարովա

Մեզ համար միշտ առաջնահերթություն է Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումների մերձեցումը․ Զախարովա

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատանքներ ենք տանում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձեւաչափով Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ մեր երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Մենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին հարցը:

Նրա խոսքով՝ այդ աշխատանքն ունի բանակցային գործընթացի իր դինամիկան, ձեւաչափերը, լրացուցիչ գործիքները։

՛՛Մենք չենք փորձում որեւէ բան արագացնել, մենք գնում ենք նախանշված պլանով, իրականացնում ենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք։ Մեզ համար միշտ առաջնահերթություն է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի մոտեցումների մերձեցումը, կայուն հավասարակշռված լուծումների մշակումը. հենց նման մոտեցումներին, նման աշխատանքին մենք պատրաստ ենք հետագայում աջակցել՛՛,-ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

  • Կիսվել: