Մեզ համար այս ամբողջ ընթացքը չի ավարտվում ոչ Ոսկեպարում, ոչ Կիրանցում, ոչ էլ մեկ այլ կետում. Բագրատ Սրբազան
Մեզ համար այս ամբողջ ընթացքը չի ավարտվում ոչ Ոսկեպարում, ոչ Կիրանցում, ոչ էլ մեկ այլ կետում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում:
«Մենք ոչ միայն կանխելու մասին ենք մտածում, այլեւ մեր կյանքը վերականգնելու մասին ենք մտածում: Բայց խնդիրը այնտեղ չի լուծվելու, ոչ էլ ավարտվում է, հակազդեցությունը լինելու է այն, որ այս մարդիկ պետք է հեռանան: Եթե իրենք փորձեն մյուս գործողություններն էլ իրականացնեն ուրիշ հատվածներում, այստեղ կարեւոր մի բան կա, այս գործընթացը տեղի է ունենում հակասահմանադրական կերպով` ընդդեմ մեր օրենքների եւ կենցաղի, կենսագրության: Սա նշանակում է` թշնամին նստած է ՀՀ գլխին, հետեւաբար մեր թիրախը էդ թշնամին ու սատանան է եւ մեր հարցը դա է, այդ հարցը լուծելուց հետո պատերի եւ մնացած հարցերն էլ կլուծվեն»,- ասաց նա: