չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեզ համար անընդունելի են միջանցքի մասին ձևակերպումները, դա մեզ համար կարմիր գիծ է. Փաշինյանը՝ Al Jazeera–ին

Մեզ համար անընդունելի են միջանցքի մասին ձևակերպումները, դա մեզ համար կարմիր գիծ է. Փաշինյանը՝ Al Jazeera–ին

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

Խոսելով հայ-ադրվեջանական հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել․

«Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է»։ 

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրոզի հետ զրույցում Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը, Փաշինյանն ասել է․

«Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ»։

Հարցին, թե խոսո՞ւմ եք արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին, Փաշինյանն ասել է․

«Չեմ կարող ասել, որ մենք դեռ ոչ մի արդյունք չենք գրանցել, որովհետև երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է»։

Լրագրողը Փաշինյանինց հետաքրքրվել է, թե Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Ձեր երկրի տարածքի միջով։

«Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: