Մեզ չեն մեղադրում այն բանում, որում ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի. Փաշինյան
2020 թվականի 44-օրյայից հետո և դրանից առաջ մեզ մեղադրում էին վաճառելու, ծախելու, դավաճանության մեջ, իբրև մենք ոչինչ չենք գործադրել, որպեսզի պաշտպանենք Հայաստանի կամ ԼՂ իրավունք: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ օբյեկտիվորեն իրեն կարող են մեղադրել ՛՛մինչ պատերազմի կետը Լեռնային Ղարաբաղի հարցում իշխանության պատկերացումների և իրականության անհնարինության մասին ժողովրդի հետ չխոսելու մեջ՛՛:
՛՛Մեզ չեն մեղադրում այն բանում, որում ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի՛՛,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ինքը չի հաշտվել հարցի այսպիսի լուծմանը, սակայն այլընտրանք չի ունեցել:
՛՛Ի՞նչ պիտի անեինք՝ վերադարձնեինք տարածքները, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնեինք, ասեինք, որ ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ ոչ մի որոշակիություն չկա․․․՛՛,-նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, թե նման իրավիճակում ինչ կաներ ՛՛իմաստուն քաղաքական գործիչը՛՛:
՛՛Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությունից` 2019-ին իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է լիներ դա` 7 տարածքները վերադարձնել, ընթացիկ կարգավիճակը զրոյացնել` ինչու և ինչպես` հետագայում կասեմ, ԼՂ-ում պետք է հաստատվի հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, ԼՂ կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան, մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն, ու գալու էր հիբգերորդ հարցը` լավ, էս ամեն ինչից հետո ի՞նչ է լինելու, Սև լճի, Սոթք-Խոզնավարի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞չէ՛՛,-ասել է նա:
Փաշինյանը նաև հավելել է, որ ցանկանում է` մենք պրոբլեմի խորությունն այս աստիճանի ընկալենք, նաև առերեսվենք 30 տարի հայկական խոսույթը փլուզելու անհրաժեշտությանը` այդպես էլ չունենալով հարցի պատասխանը` լավ, այն ինչ տեղի ունեցավ, այդպես էր, քանի որ կառավարությունը և իշխանությունը կանխավարկածով փլուզեց հայկական խոսույթը, քայլեր չձեռնարկե՞ց` պաշտպանելու էն տեսլականը, որ գոյություն ունի, թե՞այդպես ստացվեց, որովհետև պիտի ստացվեր: