ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար. Տիխանովսկայան՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին

Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար. Տիխանովսկայան՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին

2020թ. Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բելառուսի նախագահ «Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար»: Նա այս մասին գրել է X-ում՝ տեսանյութ հրապարակելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից:

«Մեծ պատիվ է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Վիլնյուսում։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության համար։ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի», - գրել է նա:

Նախօրեին հաղորդվել էր, որ Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։

  • Կիսվել: