ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը

Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը տեղեկացնում է, որ բրիտանական խորհրդարանի լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Սփելարը պատրաստվում է ներկայացնել Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը:

Երկրորդ ընթերցումն անցնելուց հետո Համայնքների պալատում այն քննարկման կդրվի 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։
 
Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը հայտնել է, որ ամբողջովին աջակցում է պատմական այս քայլին, որը կօգնի ուղղել Հայոց ցեղասպանության ժխտման 106 տարվա անարդարությունը:

  • Կիսվել: