Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է ANC UK-ը։
Նշվում է, որ այսօր բոլոր քաղաքական կուսակցությունների և խորհրդարանի երկու պալատների պատգամավորները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու և հարգելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ կոչ անելով Միացյալ Թագավորության կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: