ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեսրոպ Մանուկյանը կոչ արեց իրեն եւս զրկել մանդատից

Մեսրոպ Մանուկյանը կոչ արեց իրեն եւս զրկել մանդատից

Պահանջ քաղաքապետին, թույլ չտալ, որ ավագանու անդամները նստած տեղից ռեպլիկներ անեն. համբերությունը սահման ունի, իսկ պատասխանը կլինի շատ կոշտ: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը:

Մինչև բուն ելույթին անցնելը նա նաև տեղեկացրեց, որ տիկին Խաչատրյանի համար ոտանավոր է գրել, բայց կպահի ու հաջորդ անգամ կկարդա։

Նա ավագանու ՔՊ-ական անդամներին դիմեց իրեն մանդատից զրկելու խնդրանքով, քանի որ ընդդիմադիրների ոչ մի խորհուրդ, հորդոր, առաջարկ հաշվի չի առնվում։

«Պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ ձեզ, քանի որ քաղաքը դատարկվել է, ոչ մի խցանում չկա։ Բայց այդ ամեն ինչի ամփոփումը լինելու է տարվա վերջին։ առաջարկել եմ բազում լուծումներ, որոնց արդյունքում կլուծվեր քաղաքի բեռնաթափման խնդիրը։ Խնագարում եմ ձեզ, հեռացրեք»,-ասաց Մանուկյանը։

Նա նշեց, շատ դեպքերում  իր անձնական միջոցների հաշվին առաջարկների փաթեթ է կազմում, ներկայացնում, սակայն անտեսվում է։

«Բոյկոտ արել եմ, էլի եմ անելու»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Նրա ելութի ավարտին մի քանի ծափահարություններ հնչեցին։

 

  • Կիսվել: