կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեռնենք ժողովրդի որոշմանը, եթե որոշի, որ պիտի գնանք, ուրեմն՝ կգնանք. Փաշինյան

Մեռնենք ժողովրդի որոշմանը, եթե որոշի, որ պիտի գնանք, ուրեմն՝ կգնանք. Փաշինյան

Քաղաքական ուժեր կան, որ ասում են՝ եթե ամսի 20-ին չհաղթենք, հետընտրական գործընթաց ենք անելու: Մենք ասում ենք, որ եթե մենք հունիսի 20-ին չհաղթենք, նշանակում է, որ ժողովուրդը որոշել է, որ չպիտի հաղթենք։ Այս մասին Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ուրեմն՝ մեռնենք ժողովրդի որոշմանը, այդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք ասում ենք՝ հնազանդ ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշմանը, եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է գնանք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի, որ պետք է մնանք, մենք կմնանք՛՛։

Ըստ Փաշինյանի՝ կան ուժեր, որ ասում են, թե անկախ նրանից՝ ժողովուրդն ի՛նչ կորոշի, իրենք գալու են։

՛՛Դուք ո՞ւր եք գալու։ Դուք գալու տեղ չունեք, եթե ժողովուրդը որոշի, ուրեմն՝ դուք հունիսի 21-ին խելոք, հանգիստ գնալու եք ձեր տներով և բաբայիկ եք անելու, հանգստանալու եք այս ընտրական պայքարից՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: