Մերկելն իր խոսքում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա. Աշոտյան (տեսանյութ)
Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք թե՞ անտաղանդ վախկոտներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Մերկել այսօրվա հանդիպմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ:
Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց թարգմանության:
Ու պարզվում է ի՞նչ:
Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ:
Այդ հատվածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:
Դիտեք տեսագրությունը և համոզվեք՝ 00:45-00:50»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասաց. «Մեծ փոփոխություններ են ակնկալվում, օրինակ, իրավական համակարգում։ Համոզված ենք՝ դա այնքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք ցանկանում ենք հաջողություն ձեր այդ քայլերում»: