երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մերի Գալստյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մերի Գալստյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:

Նիստի սկզբում հանձնաժողովը հաստատել է իր գործունեության աշխատակարգը, որից հետո քննարկել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Արման Եղոյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը:

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածության առաջադրման համար՝ Մերի Գալստյանը հույս է հայտնել, որ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հետ կկարողանան արդյունավետ աշխատել հանձնաժողովի օրակարգի խնդիրների սպասարկման շուրջ:

Քվեարկության արդյունքում Մերի Գալստյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

  • Կիսվել: