չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք կատարելու, ցույց տալու՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. Գոռ Սարգսյան

Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք կատարելու, ցույց տալու՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. Գոռ Սարգսյան

Վերջին երեք տարիներին դաշնակցական երիտասարդն այնտեղ էր, որտեղ կար պայքար՝ պատերազմի դաշտից մինչեւ Երեւանի փողոցներում ցույցեր, մինչեւ աշխարհում տարբեր դեսպանատների առջեւ ցույցեր: Այս մասին, այսօր Երեւանում ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Գոռ Սարգսյանը:

«Բնականաբար, հալածվել ենք: Հալածվել ենք թուրքերի կողմից, Հայաստանում գործող ապազգային, թուրքական շահը հետապնդող իշխանությունների կողմից: Հայրենիքի մեջ բանտարկվել ենք, իսկ ում չեն կարողացել բանտարկել, թույլ չեն տալիս հայրենիք գալ: Բնականաբար, մեզ այդ ճնշումներով չեն կարող հետ պահել հայրենիքի, Արցախի  համար մղվող պայքարից:

Մենք որպես դաշնակցական երիտասարդներ, գործ ունենք անելու այս իրավիճակում, ցույց տալու այս իշխանություններին, մեր թշնամիներին, որ չենք համակերպվելու այս իրականության հետ: Մեզնից ավագ սերունդը 1990-կաններին գործեց, հարկ եղած դեպքում զոհվեց հանուն Արցախի եւ ազատագրեց Արցախը:

Եթե այս համագումարը լիներ երեք տարի առաջ, բազմաթիվ մեր ընկերներ այստեղ ներկա կլինեին, որոնք իրենց կյանքը զոհեցին 44-օրյա պատերազմի ժամանակ: Ուստի մենք պարտք ունենք նրանց գործը շարունակելու, պարտք ունենք ցույց տալու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:

 

  • Կիսվել: