հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք մեր կամքին հակառակ պետք է ստորագրվեն. Մարգարյան

Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք մեր կամքին հակառակ պետք է ստորագրվեն. Մարգարյան

Եկել ենք ասելու, որ կամք ունենք մեր երկրին տեր կանգնելու համար, սա կամքի հանրահավաք է, սովորական հանրահավաք չէ: Այս մասին այսօր Կոռնիձորում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը.

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանի վրա, իսկ հանրահավաքի աջ և ձախ կողմերում կանգնած է մինչև ատամները սպառազինված թշնամին, որոնց դիրքերը երևում են, բայց հանրահավաքի մասնակիցները նրանց վճռական ասում են, որ չեն մարսելու:

Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք այս ժողովրդի կամքին հակառակ պետք է ստորագրվեն: Մենք եկել ենք ասելու, որ դուք չեք մարսելու այն, ինչը ձեռք եք բերել, որովհետև դուք ուրիշի հողի համար եք կռվում, չեք հաղթելու, հաղթանակը մերն է լինելու, որովհետև մերն արդարություն է, ձերը՝ ուրիշի հողին տիրանալու ձգտում:

Մարգարյանը հավելեց, որ ժողովուրդը պետք է բռունցք դառնա և գիտակցի որ իր փոխարեն ոչ մի պետություն չի կռվելու:

 

  • Կիսվել: