երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեր ծրագրերը շարունակելու համար պետք է Երևանի կառավարումը շարունակել. Սանոսյան

Մեր ծրագրերը շարունակելու համար պետք է Երևանի կառավարումը շարունակել. Սանոսյան

Կառավարությունը միշտ աջակցել է մեր համայնքներին, այդ թվում՝ Երեւանին, ուստի խնդիրը կառավարությունում չէր, որ այն տարիներին էլ այդքան ակտիվ չէր. խնդիրը Երեւանի քաղաքապետարանում էր: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նկատի ունենալով Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եվ խնդիրը հիմա էլ քաղաքապետարանում չէ: Բանից պարզվում է՝ խնդիրը հիմա Երեւանում էլ չէ, մի 30 մետր հեռու մի տեղ ապրում է՛՛:

Սանոսյանը թվարկեց, թե ինչ քայլեր են իրականացվել այս տարիներին, որքան գումարներ են հատկացվել ենթակառուցվածքների կառուցմանն ու վերակառուցմանը:

՛՛Մեր ծրագրերը շարունակելու համար պետք է Երեւանի կառավարումը շարունակել: Այն թիմին, որն այսքանը կարողացել է, պետք է հնարավորություն տալ, որ այդ ծրագրերը շարունակեն: Աշխատող, հաղթող թիմին չեն փոխում, դուք հիմա մարզիչի կարգավիճակում եք եւ հաղթող թիմին չփոխեք՛՛,-ասաց նա:

Նշենք, որ ՔՊ-ի երթը սկիզբ էր առել Էրեբունի թանգարանի մոտից, այս պահին Երեւանի քաղաքապետարանի մոտ ընթանում է ՔՊ-ի հանրահավաքը, որին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: