երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, որը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին. Միրոզոյան

Մեր տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, որը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին. Միրոզոյան

Մեր տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, որը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ հայ ռամզագերիներ, ինչպես նաև ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք են պահվում»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
 
Նրա խոսքով` միայն այլ երկրների անկեղծ ջանքերը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ ՀՀ-ն ունի քաղաքական կամք` գնալ խաղաղության հաստատմանը, և պետության մոտեցումները ներկայացված են Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունում։

  • Կիսվել: