ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել, նա ՌԴ-ում չէ․ ԱԱԾ տնօրենը՝ Գուրգեն Խաչատրյանի մասին

Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել, նա ՌԴ-ում չէ․ ԱԱԾ տնօրենը՝ Գուրգեն Խաչատրյանի մասին

ԱԱԾ տնօրեն Էդուրադ Մարտիրոսյաննն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցու խոսեց նաև Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մասին։

Հարցին՝ ինչպես Խաչատրյանը կարողացավ փախչել իրավապահների տեսադաշտից, Էդուարդ Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ իրենք մինչ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ Գուրգեն Խաչատրյանի հետ կապված չեն իրականացրել եւ մարդու տեղաշարժի իրավունքը չեն սահմանափակել:

Հարցին, թե նա արդյոք հատե՞լ է ՀՀ սահմանը՝ ԱԱԾ տնօրենը պատասխանեց.

«Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:

Դիտարկմանը, թե պատգամավորներից ոմանք ասում են՝ ՌԴ-ում է, Մարտիրոսյանը պատասխանեց, թե ստուգել են, չի համապատասխանում իրականությանը:

  • Կիսվել: