Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Մեր սահմանամերձ գյուղերը այսօր վտանգի տակ են, կարելի է ասել Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը: Այս մասին իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Մեր սահմանամերձ բոլոր գյուղերը այսօր վտանգի տակ են, կարելի է ասել Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը։ Ամուսնալուծությունները հասցրել են բացարձակ մակարդակի, որովհետև երիտասարդները՝ աշխատանք չունենալով, իրենց նվիրում են տարբեր անհարգի քայլերի և պրոբլեմ են սարքում իրենց ընտանիքների համար։ Ծնելիությունը նվազում է, մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է արտագաղթի հաշվին, ամեն ինչն այսօր նպաստում է, որ փոքրացնեն մեր երկիրը: Եթե մենք չկանգնեցնենք 300,000 ադրբեջանցիներին, շատ շուտով նրանք կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաններում և առաջին հերթին Փաշինյանի կողմից ազատված սահմանամերձ շրջաններում և գյուղերում»,- նշել է Կարապետյանը:


