կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Մեր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է շատ բաց. Ռուբինյան (տեսանյութ)

Մեր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է շատ բաց. Ռուբինյան (տեսանյութ)

Մենք վերցրել ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի ամենապայթունավտանգ հատվածը և այն դարձրել ենք ամենաապահով, ամենախաղաղ հատվածը։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հունիսի 13-ին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, մասնավորպես, նշեց. «Մենք այսպիսով ստեղծում ենք իրավիճակ, որ Տավուշի այդ չորս գյուղի հատվածում լինի անվտանգ, ընդհանուր իմաստով՝ ստեղծում ենք ճարտարապետություն խաղաղության»:

Խոսելով Արցախի մասին՝ Ռուբինյանն ասաց, որ իրենց քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է շատ բաց։

«Մենք գնացել ենք ԼՂ-ի ժողովրդի իրավունքներն ու անվտանգություններն ապահովելու մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, գնացել ենք այն պայմաններում, երբ ԼՂ իշխանություններն էին մեզ մեղադրում ուրացման մեջ։

Իրավիճակը հասավ մի կետի, երբ մեր հարգարժան ընդդիմությունը վերցրեց իշխանությունը ԼՂ-ում, և օրեր անց ստորագրեցին ԼՂ-ի լուծարման փաստաթուղթը»,-նշեց Ռուբինյանը։

Նա անդրադարձավ նաև հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին, երբ բախումներ էին եղել ոստիկանների ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցնեի միջև:

Այս առնչությամբ Ռուբինյանն ասաց. «Երեկվա տեղի ունեցածը ոչ իր բովանդակությամբ, ոչ իր ընթացքով, ոչ վերջնաարդյուքնով ոչ մի աղերս չունի Մարտի 1-ի հետ։

Տարօրինակ է, որ ընդդիմությունը Մարտի 1-ը վկայակոչում է որպես վատ բան այն իմաստով, որ դա իրենք են արել։ Ողջունելի է, որ իրենք հասկացել են, որ իրենք մեծագույն հանցանք են գործել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: