Մեր պետության ու բոլորի համար չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքիշխանությունն ու անկախությունը. Մհեր Գրիգորյան
Մեր պետության ու բոլորի համար չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքնիշխանությունն ու անկախությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այսօր Ապարանում էր՝ մասակցելու Բաշ-Ապարանի հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառումներին։
«Օրվա խորհուրդը մեծ նշանակություն ունի բոլորիս համար, թե՛ անհատապես, թե՛ որպես ՀՀ քաղաքացի»,-ասաց նա։
Հարցին, թե Բաշ Ապարանի հերոսամարտի սցենարն Արցախի Հանրապետության դեպքում հնարավո՞ր է կրկնվի՝ ՀՀ փոխվարչապետը պատասխանեց, որ «հարցը խորն է» և չի ցանկանա այս ձևաչափով քննարկել։
«Բնականաբար, ունեմ իմ կարծիքը, բայց կարճ արտահայտելը սխալ և անարգանք կլինի»,-ասաց նա։