շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր պահանջն է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերվեն. Հակոբ Արշակյան

Մեր պահանջն է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերվեն. Հակոբ Արշակյան

Մեր պահանջն է, որ Հայաստանի միջազգայնորեն տարածված տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս բերվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ նախօրեին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման եւ դրա արդյունքում ընդունված հայտարարության վերաբերյալ այս պահին չի կարող որեւէ մեկնաբանություն անել:

«Մեկնաբանությունները անպայման կհնչեն: Խմբակցության ղեկավարի հարցազրույցն է պատրաստվում, մեկնաբանությունները կտրվեն»,-ասաց նա:

ԱԺ փոխխոսնակն անպատասխան թողեց հարցերը, թե երբ են տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, արդյոք քառակողմ հայտարարությունից բխում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ երբ դա տեղի կունենա:

 

  • Կիսվել: