երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր նպատակադրումն է Հյուսիս-Հարավ նախագիծը դարձնել նաեւ Արեւելք-Արեւմուտք. Փաշինյանը՝ կոմունիկացիաների բացման մասին

Մեր նպատակադրումն է Հյուսիս-Հարավ նախագիծը դարձնել նաեւ Արեւելք-Արեւմուտք. Փաշինյանը՝ կոմունիկացիաների բացման մասին

Բրյուսելի հանդիպումից առաջ ես իմ ֆեյսբուքի էջում գծանշել էի հայկական կողմի կարմիր գծերը, որի իմաստն այն է, որ միջանցքային որեւէ տրամաբանություն մենք չենք ընդունում: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այն, ինչ խոսեցինք Բրյուսելում երկաթուղիների մասով, Սոչիում սկսված խոսակցության ամփոփումն էր եւ այդտեղ արձանագրումը հետեւյալն էր, որ երկու կողմերից կգործի լիարժեք սահմանային հսկողություն, որը մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար ևս ընդունելի է: Մենք պայմանավորվեցինք գործարկել երկաթուղու ուղղությունը՛՛:

Փաշինյանի խոսքով՝ ավտոճանապարհների հետ կապված իրենց սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը:

՛՛Բրյուսելում եւ ես, եւ Ադրբեջանի նախագահը փորձեցնք մտնել մանրամասների մեջ, հասկանալ, թե ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք ահա ասպիսի դիրքորոշումներ: Կան խնդիրներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում: Երբ մտանք մանրամասների մեջ, ես այդ քննարկումների ժամանակ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ մեր դիրքորոշումները, թե Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ: Բայց այս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք, պարզապես այդ հանդիպումից հետո ես որոշակի հնարավորություններ տեսա, որոնք մենք պետք է փորձենք օգտագործել, որ այս հարցում իրական կոմպրչոմիսային լուծում գտնենք, որը չի հատում մեր կարմիր գծերը՛՛,-նշեց ՀՀ վարչապետը:

Խոսելով այն մասին, թե ինչ է քննարկվել իր եւ Ալիեւի առանձնազրույցի ժամանակ, նա պատասխանեց. «Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նույնը, ինչ քննարկվել է դրանից առաջ եւ հետո: Այնպես չէ, որ Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել եւ մենք ասել ենք՝ ահա, Շառլ Միշելը գնաց, եկեք խոսենք ինչ-որ պիտի խոսեինք, բայց չէինք խոսում: Այնպես չէ, որ Շառլ Միշելը մեզ խանգարում էր, ու ասացինք՝ քանի դուրս է եկել, արի արագ խոսենք»:

Ըստ վարչապետի՝ այս բանակցություններում գլխավորը իրավական կարգավորումների խնդրին լուծում գտնելն է:  Այս առնչությամբ նա ասաց, որ եթե մենք իրավական կարգավորումների հարցում գալիս ենք համաձայնության, մնացած խնդիրները դառնում են տեխնիկական:

՛՛Մենք սա ընկալում ենք, որ պետք է ճանապարհ լինի Ադրբեջանը Նախիջեւանին կապող, բայց ես ուզում եմ, որ մենք դիտանկյունը փոխենք, որովհետեւ սա տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ: Մեր ընկալմամբ սա ոչ միայն ճանապարհ է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող, այս սա միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաեւ Հայաստանը: Այսինքն մենք պետք է ունենանք մեր տեսանկյունից մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրչումների համար, որովհետեւ դա ՀՀ-ին կբերի շատ կոնկրետ օգուտներ՛՛,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ նախկինում չեն բացառել ու չեն բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը, իրենց տեսանկյունից ,կլինի միջազգային հաղորդակցության կարեւոր ուղի:

՛՛Մեր նպատակադրումն է մեր ունեցած Հյուսիս-Հարավ նախագիծը իր էության ու բովանդակության մեջ ընդլայնել եւ այն դարձնել ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլեւ Արեւելք-Արեւմուտք: Այսինքն մոտավորապես խաչաձեւ ճանապարհ, որը էականորեն կմեծացնի դրա նշանակությունը՛՛,-ասաց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ անվտանգությւան երաշիքներին եւ ասաց, որ փոխադարձաբար այդ երաշխիքները պետք է կոնկրետացնենք: ՛՛Ընկալումն այն է, որ պետք է ուղեկցումներ կազմակերպվեն: Դա հնարավոր տարբերակներից մեկն է՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: