ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեր նավն արդեն հասցրել ենք խաղաղ հանգրվանի, հիմա անհրաժեշտ է, որ նավամատույցներն ավելի հուսալի լինեն. Փաշինյան

Մեր նավն արդեն հասցրել ենք խաղաղ հանգրվանի, հիմա անհրաժեշտ է, որ նավամատույցներն ավելի հուսալի լինեն. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, և հաստատված խաղաղությունն ինստիտուցիոնալացման կարիք ունի: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ կասկած չկա, որ ես, մեր Կառավարությունը վճռականորեն և հետևողականորեն գնալու ենք այդ խաղաղության ինտիտուցիոնալացման հետևից:

Բնականաբար, ինչպես ասել եմ տարիներ առաջ, մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի: Արդեն հասցրել ենք խաղաղ հանգրվանի: Հիմա անհրաժեշտ է, որ այդ նավամատույցներն ավելի հուսալի լինեն, ավելի կայուն լինեն և կառուցված լինեն:

Խաղաղությունն այլևս անշրջելի է: Մեր Կառավարության և իմ անձնական առաքելությունը ես համարում են դա»,- հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: