ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել․ Իշխան Սաղաթելյանը՝ Մարգարյանի հետ տարաձայնություններ ունենալու մասին

Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել․ Իշխան Սաղաթելյանը՝ Մարգարյանի հետ տարաձայնություններ ունենալու մասին

Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, ով մեծ ավանդ ունի և՛ Դաշնակցության, և՛ ՀՀ-ի ու Արցախի պետականության կայացման մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք տարաձայնություններ կան իր և Հրանտ Մարգարյանի միջև․

«Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել։ Նման բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ես ծանոթ եմ այդ խոսակցություններին․ չկա նման բան և չի կարող լինել։ Շատ է խոսվում, որ Դաշնակցության ժողովը թեժ է անցել, այո՛, Դաշնակցության բոլորը ժողովներն անցնում են թեժ՝ հատկապես այս մեկը, քանի որ որևէ դաշնակցական չի կարող հանգիստ լինել մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Այո՛, մենք ունեցել ենք շատ բուռն քննարկումներ, Դաշնակցության ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության շարքերը բաց, անկաշկանդ, երբեմն անխնա քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում ենք մեր որոշումներն իրագործելու գործին», - նշեց նա։

  • Կիսվել: