երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է. Երևանի քաղաքապետ

Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է. Երևանի քաղաքապետ

Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է համախմբվենք մեր երկրի ղեկավարի շուրջ` անկախ քաղաքական հայացքներից և նպատակներից, անկախ կուսակցական պատկանելիությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

՛՛Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է։ Իսկ այսպիսի վտանգավոր, կործանիչ ապատեղեկատվությունն ուղղված է մեր զինվորների հոգեբանական թուլացմանն ու բանակի բարոյալքմանը։

Պետք չէ տրվել ազգակործան սադրանքներին և նպաստել թշնամու՝ մեր պետականությանը սպառնացող ծրագրերին։ Անբարոյականություն է պատերազմական այս բարդ իրավիճակում քաղաքական դիվիդենտների կուտակումն ու սեփական քաղաքական մանր շահերի սպասարկումը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: