շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու. Անդրանիկ Քոչարյան

Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու. Անդրանիկ Քոչարյան

Մեկ տարի է անցել եռակողմ ձեւաչափով հանդիպումից, եւ կարծում եմ` ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Հայկական կողմի օրակարգում է լինելու վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցերի պարզաբանումը:

Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանն ինչպիսի օրակագով է մասնակցելու Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Աժ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորը հավելել է, որ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաեւ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը: Անդրադառնալով Հայաստանից Ադրբեջանի զորքերի դուրսբերմանը` Սարգիս Խանդանյանը նշել է, որ դա ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում:

Զորքերի դուրսբերումը ոչ միայն պահանջ է, այլև անհրաժեշտություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտնեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Անկախ նրանից՝ բանակցություններն ինչ ընթացք կստանան, ինչ որ պատկանում է ՀՀ-ին, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու: Նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած դեպքերում դա պահպանելու է կոնֆլիկտի լարվածությունը մեր սահմանների վրա: Ոչ մեկին դա լավ տեղ չի հասցնելու»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ բոլոր հարթակներում ներկայացնում են հայկական կողմի պահանջը:

«Այդ պահանջը շատ հասցեական ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները, և մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարությունը, վերջիվերջո, զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ նշեց, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը:

  • Կիսվել: