ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր հերոս տղաների արյան գնով ապրում է Արցախը. Արայիկ Հարությունյանը մասնակցել է պատերազմում զոհված հայորդու հուշաքարի բացմանը

Մեր հերոս տղաների արյան գնով ապրում է Արցախը. Արայիկ Հարությունյանը մասնակցել է պատերազմում զոհված հայորդու հուշաքարի բացմանը

Երեւանում այսօր` հուլիսի 11-ին,տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Մանուկյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացումը։ Բացմանը ներկա էին Արմենակի հարազատները, ընկերները նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Առաջին հերթին ուզում եմ խոնարհվել մեր հերոսների ծնողների առջև: Չգիտեմ՝ Արմենակը ինչ էր երազում իր ապագայի առումով, թող իր եղբայրն իրականացնի: Շատ են խոսում, թե ինչու պատերազմ եղավ: Պատերազմը մենք չենք սկսել, բայց մեր հերոս տղաների արյան գնով ապրում է Արցախը, ապրում է հայ ժողովուրդը: Կռվել ենք ամեն մի սանտիմետրի, բլրի, թուփի համար»,-ասաց նա:

  • Կիսվել: